Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է առաջատար ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին։
Իտալիայի կենտրոնական հատվածում հոկտեմբերի 31-ի գիշերը և առավոտյան գրանցվել են երկրակեղևի ավելի քան 100 ցնցումներ։
Ուկրաինայի Ռադայի կայքում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանձնարարությամբ հրաման է տեղադրվել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 31-ից Ռուսաստանի դեմ ուկրաինական նոր պատժամիջեցներն ուժի մեջ են մտնում։
Ռուս-վրացական սահմանին ձերբակալվել են Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի 3 բնակիչներ, որոնք փորձում էին մեկնել Սիրիա՝ միանալու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման դեպքերը կրճատելու համար:
Հռոմի Սուրբ Պողոսի տաճարը տուժել է երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես հայտնում է իտալական АNSА գործակալությունը, տաճարը փակ է այցելությունների համար:
Եվրամիությունն ու Կանադան համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի վերաբերյալ (CETA), հայտնում է BBC-ն:
Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մշտական առկայության պայմաններում Միացյալ Նահանգները որոշում է կայացրել երկրից հեռացնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցներին:
Իրաքի կառավարական ուժերը եռօրյա դադարից հետո հոկտեմբերի 31ին վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա:
Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ «շոկի է մատնվել ու ցնցված» նրանից, որ Հալեպում ապստամբները որպես թիրախ են ընտրում քաղաքացիական բնակչությանը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լեհ ակտիվիստների հետ հանդիպմանը զինվորական ապուր է կերել՝ օղու հետ, հայտնում է RT-ն:
Կենտրոնական Իտալիայի հազարավոր բնակիչներ, որտեղ նախօրեին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, գիշերել են բաց երկնքի տակ՝ վրաններում, ավտոմեքենաներում կամ ժամանակավոր կացարաններում, հայտնում է BBC-ն:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները հաղթել են Վրաստանի խորհրդարանի 50 միամանդատ շրջաններից 48-ում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:
Հոկտեմբերի 30-ին Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չի կարողացել հաղթահարել հաղթանակի համար անհրաժեշտ 50-տոկոսանոց արգելքը, հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն:
Մոսկվայում կյանքի 102-րդ տարում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, 50 միամանդատ շրջաններում, ընտրողների մասնակցության հայտը կազմել է 37.5 տոկոս։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Աննա Միքելաձեն: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Հարձակումն իրականացրած անձինք պայթուցիկ են նետել շենքի առջև և սկսել են կրակել տեղի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Կատարվածի հետևանքով անվտանգության երեք աշխատակից վիրավորվել է:
Վրաստանի արևելքում կիրակի օրը գրանցվել է 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնը:
Դատարանի կողմից կալանավորման վճռում ասվում է, որ Քըշանաքը և Անլըն մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ»: Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալության հարցի առնչությամբ իրենց մտահոգությունն են ահտյնել Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում երկու անչափահասների վրա հարձակումը, ինչի հետևանքով 1 մարդ մահացել էր:
Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համաժողով է անցկացնում, որպեսզի վարչության նոր կազմ ընտրի:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում ներկայացումը դադարեցվել է, երբ ինչ-որ մեկը փոշի է շաղ տվել նվագախմբի փոսի մեջ, հայտնում է New York Post-ը:
Այս դահլիճում են ընդունվել մի շարք որոշումներ, որոնց սոցիալիստական երկիրց Հայաստանը վերածել են ինդուստրիալ զարգացած երկրի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրներին:
Վրաստանի Մառնեուլի շրջանում ծեծել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդին:
ԱՄՆ Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների ոստիկանությունը կալանավորել է 3 մարդու, որոնք մեղադրվում են ԱՄՆ նախագահական արտահերթ ընտրությունների գործընթացում խարդախություններ կատարելու մեջ:
Գրոհայինները թունավոր գազով արկերով գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի և աշխարհազորայինների դիրքերը Հալեպի հարավարևմտյան շրջանում՝ ռազմական ակադեմիայի շրջանում: