Բաժիններ՝

Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը: Երկրում ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 08:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 08:00-ին): Ընտրություններ են անցկացվում Վրաստանի 50 օկրուգներում, որտեղ որևէ թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների քվեների ավելի քան 50%-ը։

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում է Վրաստանի 7 շրջաններում և երկրի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Գորիում և Ռուսթավիում, հայտնում է gazeta-ն:

Ընտրություններին մասնակցում է 100 թեկնածու՝ 49-ը՝ «Վրացական երազանք», 45-ը՝ «Միացյալ ազգային շարժում», 2-ը՝ «Ազատ դեմոկրատներ», 1-ը՝ «Թոփաձե-Արդյունաբերողներ, Մեր հայրենիքը» կուսակցություններից, ինչպես նաև 3 անկախ թեկնածու:

Ընտրություններին ընթացքին կհետևի 30 հազար դիտորդ տեղի կազմակերպություններից և 1.44 հազար դիտորդ՝ 55 միջազգային կազմակերպություններից:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 8-ին, հոկտեմբերի 22-ին 4 ընտրատեղամասերում անցկացվել էին կրկնակի ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս