Չեռնոգորիան կարող է մինչև 2028 թվականը դառնալ ԵՄ անդամ
Չեռնոգորիան կարող է մինչև 2028 թվականը դառնալ ԵՄ անդամ, գործընթաց, որի իրականացման համար պահանջվել է 14 տարի։ Այդ մասին հաղորդում է Euronews-ը։
Պոդգորիցայում կայացած համատեղ խորհրդատվական կոմիտեի նիստում Եվրոպական հարցերով նախարար Մայդա Գորչևիչը հայտարարել է, որ բանակցային փուլերի փակման հետ մեկտեղ, անդամակցության համաձայնագրի նախապատրաստումը նշանակում է «մտնել ԵՄ անդամակցության ճանապարհի 14 տարվա մարաթոնի վերջին փուլ»։
Նրա խոսքով՝ սա, ըստ էության, բանակցային գործընթացի վերջին փուլն է, քանի որ Եվրամիությանը անդամակցությունը նախատեսված է 2028 թվականին։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը 2027 թվականին անիրատեսական է։ Լուրը փոխանցում է «ctrana.one»-ը



