Բաժիններ՝

Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկին իսլամի պատմության հետազոտության համար ընտրվել է ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս

Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս իսլամի պատմության հետազոտությունում ունեցած ավանդի համար: Այս մասին հայտնել է ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Բորիս Չետվերուշկինը՝ հայտնելով ակադեմիայի ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Պիոտրովսկի Միխայիլ Բորիսովիչ»,- ասել է Չետվերուշկինը՝ հայտարարելով ՌԴ ԳԱԱ պատմաբանասիրական բաժնի ակադեմիկոսների անունները «պատմություն» մասնագիտացմամբ:

Պիոտրովսկին ակադեմիկոս է ընտրվել պատմական գիտությունում ունեցած ավանդի շնորհիվ: Նա նկարագրել է իսլամի արաբական արմատները և Մուհամմեդի քաղաքական իշխանության ձևավորման գործընթացը:

Մինչ այդ Պիոտրովսկին ՌԴ ԳԱԱ-ի թղթակից անդամ էր: Պիոտրովսկին նաև Հայաստանի ԳԱԱ-ի օտարերկրյա անդամ է, ավելի քան 250 գիտական աշխատանքների հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31