
Քլինթոնը կոչ է արել ՀԴԲ տնօրենին ամեն ինչ պատմել իր գործի հետաքննության մասին

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) որոշմամբ, որը որոշել է հետաքննություն վերսկսել՝ կապված իր անձնական փոստը գաղտնիք պարունակող նամակագրության համար օգտագործելու հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ձեզնից ինչ-որ մեկը, հնարավոր է, լսել է ՀԴԲ-ի տնօրենի նամակի մասին»,- հայտարարել է Քլինթոնը իր կողմնակիցներին Դեյթոն-Բիչ քաղաքում ելույթի ժամանակ՝ նկատի ունենալով Կոնգրեսում ներկայացված ՀԴԲ ղեկավարի նամակը:
Նախագահական ընտրություններից 10 օր առաջ իր դեմ նոր ապացույցների մասին տեղեկության հրապարակումը դեմոկրատ թեկնածուն տարօրինակ է անվանել:
«Բավական տարօրինակ է անել նման հայտարարություն, ընդ որում, գաղտնազերծելով այդքան քիչ և հենց ընտրություններից առաջ: Դա ոչ թե պարզապես տարօրինակ է, այլ աննախադեպ է և խորը մտահոգություն է հարուցում, քանի որ ընտրողներին պետք է հասանելի լինեն բոլոր փաստերը»,- ասել է Քլինթոնը՝ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին կոչ անելով «ամեն ինչ պատմել»:
Ավելի վաղ Կոմին հայտնել էր, որ գերատեսչությունը վերսկսել է Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստը ծառայողական նամակագրության նպատակով օգտագործելու գործի հետաքննությունը:
Նրա խոսքով՝ դա կապված է նոր էլեկտրոնային նամակների հայտնաբերման հետ: