Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա․ Պեսկով

Այս պահին Ադրբեջանը որպես ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հարթակ օգտագործելու մասին որևէ խոսք չկա. ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն Ադրբեջանը որպես բանակցությունների հարթակ օգտագործելու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ մեկնել էր Ադրբեջան, որտեղ ադրբեջանցի գործընկերոջ հետ ստորագրել է անվտանգության և էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական գործընկերությունը «լայն հեռանկարներ» ունի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930