
Հայտնի են Իտալիայի ավերիչ երկրաշարժի հետևանքները

Հզոր երկրաշարժը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան Իտալիայում, զգալի վնասներ է պատճառել ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնի հարևանությամբ գտնվող շրջաններին: Առաջին հերթին, երկրաշարժից հավելյալ վնասվել են քաղաքային այն շինությունները, որոնք ավելի վաղ տուժել էին հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժից:
Հաղորդվում է մասնավորապես, որ փլուզվել են Ումբրիա շրջանի Նորչա քաղաքի եկեղեցիները: Այսպես, լուրջ վնաս է կրել Նորչայի սուրբ Բենեդիկտոսի բազիլիկն ու ռատուշան, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով Նորչայում ավերվել է մի քանի այլ շինություն, իշխանությունները ուսումնասիրում են հնարավոր տուժածների մասին տվյալները:
Պոտսդամի երկրի հետազոտության գերմանական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը Պերուջայից հարավ-արևելք ընկած տարածքներում կազմել է 6.5 մագնիտուդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հռոմից 132 կմ հյուսիս-արևելք՝ երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Վերջին անգամ Իտալիայի այդ շրջանում ստորերկրա ցնցումներ գրանցվել էին հոկտեմբերի 26-ին: