Ավելի քան 30 մլն մարդ կարող է աղքատության մեջ հայտնվել Իրանի շուրջ հակամարտության պատճառով. ՄԱԿ
Իրանի շուրջ հակամարտությունը սպառնում է աղքատության մեջ գցել ավելի քան 30 միլիոն մարդու 160 երկրներում: Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Կրոոն։
«Մենք կատարել ենք հետազոտություն պատերազմի վեց շաբաթվա արդյունքներով, և մեր գնահատումներով, նույնիսկ եթե պատերազմն ավարտվի հենց հիմա, 32 միլիոն մարդ160 երկրներում կհայտնվի աղքատության մեջ», – ասել է նա: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տվյալներով՝ աղքատության խնդիրն Իրանի շուրջ հակամարտության և դրա հարուցած էներգետիկ ճգնաժամի ֆոնին առանձնապես խիստ կազդի Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրների վրա։
Ծրագրի գնահատականներով՝ աղքատության իրավիճակի սաստկացումը կանխելու համար անհրաժեշտ է առնվազն 6 միլիարդ դոլար սուբսիդիաների տեսքով։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ:
Ամերիկյան կողմը հարձակումը հիմնավորեց հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբրև ծագում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով օբյեկտների վրա Իսրայելում, ինչպես նաև հարվածներ հասցնելով ամերիկյան ենթակառուցվածքներին Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:



