Իրանի դեմ պատերազմը մինչև այս պահն ԱՄՆ-ի համար արժեցել է 25 մլրդ դոլար

Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը մինչ օրս արժեցել է 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նիստին օրենսդիրներին ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ՝ բյուջետային ծախսերի վերահսկողի պաշտոնակատար Ջուլս Հերսթը։

Նա նշել է, որ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։

Պենտագոնի ներկայացուցիչը չի մանրամասնել, սակայն, թե ինչ է ներառված այդ ծախսերի գնահատականում և արդյոք այդտեղ հաշվի է առնվել Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում վնասված բազային ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման կանխատեսվող ծախսերը։

Reuters-ը նշում է, որ 25 միլիարդ ԱՄՆ դոլարը հավասար է ՆԱՍԱ-ի մեկ տարվա բյուջեին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930