Թուրքիայում 3 թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջեւ բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Բախման ժամանակ PKK-ի մարտիկների կողմից արձակված կրակից 3 թուրք զինվոր սպանվել է, 5-ը՝ վիրավորվել:
Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
Թուրքական բանակի եւ քրդերի միջեւ տարիներ տեւող պայքարի արդյունքում գրանցվել են ահռելի մարդկային եւ նյութական կորուստներ: