
Իտալիայում տեղի է ունեցել մինչև 6.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ

Իտալիայում՝ Պերուջայից հարավ-արևելք, տեղի է ունեցել նոր՝ հզոր երկրաշարժ: Պոտսդամի երկրի հետազոտության գերմանական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.5 մագնիտուդ, հայտնում է DW-ն:
Reuters գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), հայտնում է, որ ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուդ:
Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հռոմից 132 կմ հյուսիս-արևելք՝ երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Վերջին անգամ Իտալիայի այդ շրջանում ստորերկրա ցնցումներ գրանցվել էին հոկտեմբերի 26-ին: