Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ երկու կողմերը բարձր են գնահատել ռուս-ղազախական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ ներառյալ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները։
Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Կոշերբաևի հետ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։



