Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։
Թուրքիայում ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները անցկացրել են զանգվածային գործողություն ԴԱԻՇ-ի զինյալների ու քուրդ անջատողականների դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «Նոր Մարմարան», թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներից Բուրաք Միշինջին, ով հայտարարել էր, թե Սիրիա է գնում «ալևիների ու հայերի գլուխը կտրելու համար», սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Լազիքիե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահության ժամանակ իր ամենագլխավոր հիասթափությունը եղել է օրենսդրությունը բարեփոխելու անօգուտ փորձերը, որպեսզի սահմանափակվի երկրի բնակչության ազատ մատչումը զենքին:
Համաշխարհային զազի լեգենդ, կանադացի երգչուհի Դայանա Քրոլը հոկտեմբերի 23-ին ելույթ կունենա Թբիլիսիի համերգասրահում: Այս մասին նշված է երգչուհու պաշտոնական կայքում:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 27-ին և հուլիսի 28-ին կայցելի Սաուդյան Արաբիա ու Իրան:
Կալիֆոռնիայի գերագույն դատարանը մերժել է ամերիկացի հայտնի կատակերգակ ու շոումեն դերասան Բիլ Կոսբիի փաստաբանների միջնորդությունը՝ վերանայել անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների կատարման վերաբերյալ գործը:
Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 21-ին հաստատել է Ադրբեջանի հետ համագործակցության հինգամյա փաստաթուղթը հայտնում է contact.az-ը:
Ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա նահանգի Ջեյլանպինար քաղաքում երկու ոստիկանի սպանության մեջ կասկածվողները:
Չիլիում սկսվել է գեներալ Ավգուստո Պինոչետի ղեկավարման տարիներին բողոքի ակցիայի ժամանակ զինվորականների կողմից երկու ուսանողների վրա բենզին լցնելու ու այրելու մասին գործը:
Թուրք հայտնի լրագրող Կադրի Գուրզելը Milliyet թերթից հեռացվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին Twitter-ի իր էջում գրառում կատարելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարել է, որ Ռուսաստանը իրավունք ունի պատասխան միջոցառումների դիմել, եթե միջազգային դատարանների որոշմամբ իր ակտիվների վրա արտասահմանում կալանք դրվեն:
Էլետրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն այսօր քննարկման կդրվի Վրաստանի էներգետիկայի ու ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նիստում, հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել «փակել օտարերկրացի զինյալների հոսքը ու ապահովել Թուրքիայի ու Սիրիայի սաhմանի անվտանգությունը»,-հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Աշխարհի մի շարք քաղաքներում տեղի են ունենում միջոցառումներ՝ կապված Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրվա հետ:
«Մի քանի օր առաջ մենք այցելել ենք Երևան ու հանդիպել երկրի նախագահի ու ԱԳՆ ղեկավարի հետ: Երևանյան հանդիպումների ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացում ընթացիկ վիճակին, ինչպես նաև սահմանում ու շփման գծում տիրող վիճակին առնչվող հարցեր»:
«Վտանգավոր է, որբ հակամարտության կողմերը չեն վախենում պատերազմից»,- ասում է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Իտալիայի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին տրամադրել Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այս մասին ասել է անձամբ Բեռլուսկոնին Forza Italia կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը, հայտնում է La Stampa թերթը:
Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը (հոդված 89-ի 3-րդ մաս), ինչի նախադեպը աշխարհում գոյություն չունի: Տրվում է «կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման» երաշխավորման մեխանիզմը` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև` պառլամենտարիզմի համաշխարհային պրակտիկայում դեռևս երբեք չփորձարկված` քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու միջոցով (հոդված 89-ի 4-րդ մաս):
Արևմուտքը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, դժվար թե թողնեն տարածաշրջանը, ԼՂ հակամարտության կարգավորումը թողնեն ՇՀԿ հարթակին, կարծում եմ, որ դա ձեռնտու չէր լինի նաև Ռուսաստանին: Բաքուն միանշանակ կցանկանար դա, սակայն, ինձ թվում է, որ դա Ադրբեջանի և Արևմուտքի միջև առևտրի առարկա է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կերպարը օգտագործվել է նոր ԼԳԲՏ Straight ամսագրի համար, հայտնում է The Independent-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն մեկնել է Իրաք:
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ հետամուտ շարժվում ենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Պավլիկ Սևոյանին: Պատճառն այն է, որ տղամարդը փորձել է սահմանի մաքսային հսկողությունից գաղտնի Վրաստանի տարածք տեղափոխել առանձնապես խոշոր չափերի ադամանդներ: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ջերմացումը դրական կազդի նաև Հայաստանի վրա: Նման տեսակետ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ադրբեջանը ցանկանում էր համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների ոլորտի հարցում, սակայն կառույցը զբաղվեց երկրում «հինգերորդ շարասյան» ստեղծմամբ, ինչը մեծ ափսոսանք է հարուցում:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը կարող է նշանակվել Մոլդովայի վարչապետ, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Ուորլիքը նաև գրել է, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամ են ու վճռական:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի կնքումը ու դրանում իրանցի բանակցողների ներդրումը «ավելի արժեքավոր» է համարում, քան գործարքի դետալներին վերաբերող ներքին քննարկումները, հայտնում է RIA Novosti-ն:
Սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օգնական Ռիչարդ Հոգլանդի այցը Ադրբեջան, հայտնում է Report-ը: