
Եգիպտոսում ավելի քան 20 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

Նվազագույնը 22 մարդ է դարձել Եգիպտոսում տեղի ունեցած ջրհեղեղի զոհ, ևս 72 մարդ տուժել է: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:
Երկրում ջրհեղեղի առաջացման պատճառը հորդառատ անձրևներն են:
Նախօրեին եգիպտական իշխանությունները հայտարարել են, որ 5.6 մլն դոլար են հատկացնում ջրհեղեղից տուժած շրջաններին, որոնց թվում են Սոխագ քաղաքը, Հարավային Սինայը և Կարմիր ծովի առափնյա շրջանները:
Հորդառատ անձրևները աշնանը և ձմռանը Եգիպտոսում հազվադեպ երևույթ չեն: