Սիրիական կառավարությունը պատրաստ է վերականգնել բանակցություններն ընդդիմության հետ
Սիրիական կառավարությունը պատրաստ է վերակագնել բանակցություններն ընդդիմության հետ: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:
«Մենք ամբողջովին պատրաստ ենք այդ բանակցություններին, նախապայմանով, որ սիրիական ընդդիմությունը ևս պատրաստակամություն հայ&#xx057F;նի: Ավելին, մենք այժմ շարժվում ենք շատ կարևոր` Սիրիայում ազգային զինադադարի ուղղությամբ»,- ըստ Vesti.ru-ի, ասել է Շաաբանը:
Նա ավելացրել է, որ սիրիական կառավարությունն արդեն հասել է շատ կարևոր հաջողությունների: «Շատերը զենքերը վայր են դնում, միանում են սիրիական կառավարությանը` նպատակ ունենալով վերականգնել մեր երկիրը»,- ավելացրել է խորհրդականը:
«Մենք ձգտում ենք հասնել հրադադարի այնտեղ, որտեղ դա հնարավոր է, մենք բաց ենք քաղաքական գործընթացի համար, երբ ՄԱԿ-ը և մյուս կողմը պատրաստ լինի»,- ասել է Շաաբանը: