Բաժիններ՝

Սա հանրային միջոցների մսխում է, վերահսկողության, տեխնիկական չափանիշների, նորմատիվների պահպանման տոտալ բացակայություն. Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղադրել է մայրաքաղաքի փողոցի սալիկների լուսանկարներ՝ կից գրառմամբ. «Հանրապետության փողոցի Թումանյան-Վարդանանց հատվածն է։ Կարծեմ մեկ-մեկուկես տարի առաջ է սալահատակվել։Այս պատկերը բացառություն չէ․․․ինչպես ամենուր առաջին ձյան հետ քանդված ասֆալտը․․․․ Առհասարակ շինարարական և վերականգնողական աշխատանքների անորակությանը, ոչ  պրոֆեսիոնալությանն էլի եմ անդրադարձել։

Սա հանրային միջոցների մսխում է, վերահսկողության, տեխնիկական չափանիշների, նորմատիվների պահպանման տոտալ բացակայություն։

Սա նաև Երկիրն ու սեփական աշխատանքը չսիրելու, անպատասխանատվության մասին է․․․կառավարելու և կազմակերպելու անունակության մասին․․․ Ինչո՞ւ պիտի երկու տարվա սալահատակը այս վիճակում լիներ․․․։ Այս նկարները ներբեռնել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի առաջարկով։

Նախանձով եմ ֆիքսում եվրոպական քաղաքների փոքրիկ փողոցները, որոնց սալահատակը դարարի պատմություն ունի․․․Բայց մենք էլ կարող ենք, երբ ուզում ենք՝ կարողանում ենք․․․ուրեմն ինչո՞ւ է այսպես․․․Ճարտարապետ բարեկամս ասում է՝ քարտաշ-շինարարներ ունենք, որոնց քարերի շարվածքում ասեղ կամ թուղթ չի մտնում, ուրեմն ինչո՞ւ չենք պահում այդ ստանդարտը․․․մտածեք․․․»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930