Թուրքիայում երիտասարդների 35.3 տոկոսը կարծում է, որ կրոնականությունը հիմնականում ցուցադրական է
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը «Կրոնի ընկալումը երիտասարդների շրջանում» հետազոտություն է անցկացրել և հրապարակել դրանց արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետազոտությունն անցկացվել է 2026-ի մարտի 25-27-ը և մասնակցել է 1107 երիտասարդ։ Մասնակիցների 76.9%-ը նշել է, որ մուսուլման է, իսկ 35.3%-ը նշել է, որ կրոնականությունը մեծամասամբ ցուցադրական բնույթ է կրում։
Ըստ հետազոտության արդյունqների՝ երիտասարդները շարունակում են հավատքը դնել ընտանեկան ինստիտուտի կենտրոնում։ 72.4%-ի կարծիքով՝ հավատքը կազմում է ընտանեկան ինստիտուտի հիմքը։ Երեխաների դաստիարակության առումով կրոնականությունը մնում է որոշիչ գործոն ու երիտասարդների 76.1%-ը շեշտում է, որ կրոնն ու հավատքը շատ կարևոր են երեխաների դաստիարակության գործում։
Երիտասարդների 37.4%-ը կարծում է, որ Թուրքիայում կրոնականության ընկալումն ու կենսակերպը աստիճանաբար թուլանում են։ Իսկ 7.9%-ը կարծիքով՝ մեծահասակների կողմից ներկայացված կրոնականության ընկալումը չի համապատասխանում այսօրվա աշխարհի կարիքներին։ Սա ցույց է տալիս, որ նոր սերունդը փնտրում է հոգևորականության ավելի անկեղծ ձև։



