
Անհայտ անձինք Թբիլիսիում հափշտակել են ընտրողների ցուցակների տվյալները. Վրաստանի ԿԸՀ

Անհայտ անձինք խաբեությամբ ներթափանցել են Թբիլիսիի Մտածմինդա շրջանի ընտատեղամաս և պատճենել ընտրողների ընտրացուցակները՝ անձնական տվյալներով, հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն ճեպազրույցում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալով անհայտ անձինք այդկերպ ստացել են ընտրացուցակները: Ընդ որում՝ արդեն պարզվել է, որ վերոնշյալ անձինք շրջանային ընտրական հանձնաժողովի անդամներ չեն:
Միքելաձեի խոսքով՝ նրանք ունեցել են կուսակցություններից դիտորդների հավատարմագրված բեյջեր: