
Ռուսական և սիրիական ինքնաթիռներն արդեն 13 օր է՝ չեն թռչում Հալեպի երկնքում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն 13 օր է՝ չեն թռչում Հալեպի երկնքում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:
«Ռուսական և սիրիական ինքնաթիռներն արդեն 13 օր ոչ մի թռիչք չեն իրականացնում Հալեպ քաղաքի երկնքում: Համեմատության համար՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան անցած օրերին 9 ավիահարված է հասցրել Իրաքի Մոսուլ քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Իսկ որպեսզի հասկանալի լինի նման հարվածների «ընտրողականությունը» և կոալիցիայի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, նշեմ, որ 9 հարվածից 2-ը քաղաքի թաղամասերի ուղղությամբ իրականացրել են ամերիկյան В-52Н ռազմավարական ռմբակոծիչները»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Հալեպի ահաբեկիչները չեն նվազեցնում բնակելի տների և մարդասիրական միջանցքների գնդակոծության ինտենսիվությունը: