
ԱՄՆ Պետդեպը ամերիկացի դիվանագետների ընտանիքներին կոչ է արել հեռանալ Ստամբուլից

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաման է տվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամներին լքել Թուրքիան, հայտնում է BBC-ն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ծայրահեղական խմբավորումները նախկինի պես ստամբուլաբնակ ամերիկացիներին համարում են հարձակման առաջնային թիրախներ:
Ինչպես նշել են Պետդեպից, այդ որոշումը վերաբերում է միայն Ստամբուլի հյուպատոսության աշխատակիցների ընտանիքներին: Հյուպատոսությունը կշարունակի գործել իր սովորական գրաֆիկով, ինչպես Թուրքիայի մյուս դիվանագիտական ներկայացուցչությունները:
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին չայցելել Թուրքիայի հարավ-արևելք: