Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Թուրքիայի Զինված ուժերի 4 զինծառայող և 1 ոստիկան է սպանվել, ևս 12-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ:
Օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը մնում է նախկինը, սակայն երկխոսությունը Ռուսաստանի հետ հարկավոր է շարունակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ քննադատության է ենթարկել ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Նվազագույնը 8 մարդ է մահացել, ևս 8-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Եգիպտոսի հարավային Ասուան նահանգում երկաթուղային շարժակազմի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են Սիրիայում ռազմական գործաղությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու իրենց վճռականությունը:
Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 19 մարդ, մի քանի հարյուր մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել:
Անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթել է ապրիլյան պատերազմում: Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը` մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ:
Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC: Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարեւորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ 40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան, 2015թ. վաստակել է 89 մլն ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք Պեսկովի 2015թ. եկամուտների հայտարարագրից: Բացի այդ՝ Նավկան հայտարարագրել է նաև երկու հողատարածք, 1 բնակելի տուն, 4 բնակարան, 2 Mercedes ավտոմեքենա, 1 Lexus և Yamaha մոտոցիկլետ:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը:
ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել:
ՀՀ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։
Ադրբեջանի ընդդիմությունը սկսել է գիտակցել քառօրյա պատերազմի հետևանքները
Ահաբեկչի ընտանիքը 2014 թվականին 45 միլիոն եվրոյով ձեռք է բերել Marmi Carrara ընկերության 50 տոկոսը, որին է պատկանում Ապուանյան Ալպերում (Մասա Կառարայի շրջանում) գոյություն ունեցող քարհանքերի մեկ երրորդի արդյունահաման թույլատրագիրը: Cpc Marble & Granite Ltd ընկերությունը, որի սեփականատերը բեն Լադենի ազգականներն են, գրանցված է Կիպրոսում:
Հայկական եւ ԼՂՀ զինված ուժերը հետխորհրդային բանակներում լավագույնն են: Նրանք լավ պատրաստված են, հրամանատարական կայացած համակարգով: Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների շարունակողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է մանրակրկիտ խորհրդային բանակի փորձը փոխանցվում նոր կազմավորվող հայկական զինուժին:
Սերգի Գերասիմչուկը նաև նշեց, որ հրաժարվելով Ռուսաստանի առաջարկած պրոյեկտներից՝ պետք չէ Արևմուտքից ակնթարթային աջակցություն և արձագանք ակնկալել, քանի որ արևմտյան կառույցները շարունակում են դանդաղ գործել ու արձագանքել մարտահրավերներին:
Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը բազմահազարանոց հանրահավք է կազմակերպել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբը:
Երուսաղեմում` Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ապրիլի 14-ին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ակցիային միացել են նաև հրեաները:
Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին՝ «Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները», Տիգրան Բալայանն ասել է. «Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա 2 զոհ:
«Այս օրերին մեր քաղաք են ներխուժել որոշ ուժեր, որոնք ուզում են ապակայունացնել մեր քաղաքը, ես կուզենամ, որ դուք պրովոկացիաների չգնաք, որովհետև իրենք 2017 թվականից առաջ արևմտյան գործելաոճով են աշխատում: Մենք բոլոր խնդիրները գիտենք, ժողովուրդ ջան, բայց իմացեք, որ այդ խնդիրները լուծողները մենք ենք»,- հայտարարեց քաղաքապետը:
Հարցին, թե ինչպե՞ս հնարավոր է այդքան ծախսեր ուղղորդել բանակին, բայց 80-ականների զենքով կռվել, ՀՀԿ քարտուղարը պատասխանեց, որ այդ հայտարարությունը համեմատության համար է ասվել, որ նույնիսկ 80-ականների զենքով մերոնք հաղթել են. «Սա չի նշանակում, որ մեր զենքերը միայն 80-ականների զենքեր են: «Սմերչը» նույնպես 80-ական թվականների զենք է»: Նա նշեց, որ մենք շատ ավելի հզոր զենքեր էլ ունենք, բայց դրանք շատ ավելի հզոր նպատակների համար են օգտագործվում. «Այն զենքերը, որ անհրաժեշտ է եղել, մենք օգտագործել ենք ու հաղթանակն ունեցել ենք՝ նույնիսկ 80-ական թվականների զենքով»:
«Նա չդիմացավ պաշտոնին, փողին, հարգանքին, Սասունը կռվում էր Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ, զինակից ընկեր է կոչում մեր նախագահին, 2008 թվականին նա թողեց այն թիմը, որի անդամն էր, դավաճանեց իր հրամանատարին, միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին, զավեշտալին այն է, որ հայտարարեց, որ իր համար Լևոնն է եղել հրամանատար: Ի՞նչ եղավ հետո: Սասունը լքեց, դավաճանեց նաև իր երկրորդ հրամանատարին, թողեց Լևոն Տեր-Պետրոսյանին, գնաց Նիկոլի մոտ»,- հայտարարեց նա:
Հարությունյանը հավելեց, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում իշխանությունները վերլուծել են ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկները և որոշում են կայացրել դրանցից ամենակարևորներն ընդգրկել ընտրական օրենսգրքում՝ անկախ նրանից, թե հետագայում ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհայտարարեն, որ այդ հարցում իշխանությունների կոնսենսուս է եղել, թե ոչ:
Լեհաստանից ներկրված ավելի քան 19 տոննա տանձ, որը Չելյաբինսկի մարզ էր տեղափոխվել չինական արտադրանքի անվան տակ, ոչնչացվել է տեղի գործարանի տարածքում, հայտնել է այդ մարզում «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը:
«Դուք լավ գիտակցում եք, որ մարզպետի և քաղաքապետի միայն լավ հարաբերությունների դեպքում կարող են քաղաքում դրական աշխատանքներ կատարվել, հակառակ դեպքում հնարավոր չէ պատկերացնել քաղաքի զարգացումը: Կրկին ընտրեք գործող քաղաքապետին, ու մենք առաջիկա տարիներին կունենանք բոլորովին այլ որակի Հրազդան, ես դա ձեզ վստահեցնում եմ»,- հայտարարեց մարզպետը:
Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: