«Ես՝ որպես Կոտայքի մարզպետ, կանգնած եմ գործող քաղաքապետի կողքին». Կարապետ Գուլոյանը հորդորեց քվեարկել Արամ Դանիելյանի օգտին

Այսօր Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական հանրահավաքին ներկա էր նաև Կոտայքի մարզի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Իր ելույթում մարզպետն ասաց, որ ինքը ներկայիս քաղաքապետի կողքին է, ու հորդորեց քվեարկել Արամ Դանիելյանի օգտին:

«Ես՝ որպես Կոտայքի մարզպետ, կանգնած եմ գործող քաղաքապետի կողքին, և ապագայում շատ մեծ ծրագրեր ենք իրականացնելու Հրազդան քաղաքում: Երկրի իշխանությունների աջակցությամբ Հրազդան քաղաքում լուծվելու են բազմաթիվ հիմնախնդիրներ: Դուք լավ գիտակցում եք, որ մարզպետի և քաղաքապետի միայն լավ հարաբերությունների դեպքում կարող են քաղաքում դրական աշխատանքներ կատարվել, հակառակ դեպքում հնարավոր չէ պատկերացնել քաղաքի զարգացումը: Կրկին ընտրեք գործող քաղաքապետին, ու մենք առաջիկա տարիներին կունենանք բոլորովին այլ որակի Հրազդան, ես դա ձեզ վստահեցնում եմ»,- հայտարարեց մարզպետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս