Բաժիններ՝

Պեսկովը 2015թ. եռակի քիչ է վաստակել գեղասահորդուհի կնոջից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ 40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան, 2015թ. վաստակել է 89 մլն ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք Պեսկովի 2015թ. եկամուտների հայտարարագրից:
Բացի այդ՝ Նավկան հայտարարագրել է նաև երկու հողատարածք, 1 բնակելի տուն, 4 բնակարան, 2 Mercedes ավտոմեքենա, 1 Lexus և Yamaha մոտոցիկլետ:

Դմիտրի Պեսկովը վաստակել է 36,7 մլն ռուբլի: Վերջինս հայտարարագրել է 3 բնակարան, բնակելի տուն, 2 հողատարածք, Toyota ավտոմեքենա:
Ամուսինների եկամուտները սկսեցին լայնորեն քննարկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 37 մլն ռուբլի արժողության ժամացույցի մասին, որը Պեսկովը Նավկային նվիրել էր իրենց հարսանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս