«Աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ գնում պատերազմելու». Դվորնիկով
«Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաեւ աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է Մարդ Սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ Մարդ Փախչողը-փախստականը:
Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ-որ հիմար հրետանավոր:
Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC:
Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարեւորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ:
Ես շատ եմ մտահոգ Արցախի համար: Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը, եւ այն սպասի նման կարելի է գդալով ուտել»:
Դենիս Դվորնիկով
Ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ
«Հայ զինվոր»