Լավրովը և Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քերիի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սիրիական խնդրին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են նպատակամղվածությունը Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ: Նրանք հակամարտող կողմերին կոչ են արել չձեռնարկել հրադադարին դեմ քայլեր, գործել հումանիտար իրավիճակի ամրապնդման շրջանակում:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Դոնբասի հակամարտության գոտում իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930