Բաժիններ՝

Թուրքիայի հարավ-արևելքում PKK-ի դեմ գործողությունների հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել

Թուրքիայի Զինված ուժերի 4 զինծառայող և 1 ոստիկան է սպանվել, ևս 12-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:

«Մարդին նահանգում PKK-ի անդամների դեմ գործողության ժամանակ ճանապարհային արկի պայթյունի հետևանքով ապրիլի 16-ին պայթել է զինվորական տրանսպորտ, ինչի հետևանքով զոհվել է 4 զինծառայող և ևս 2-ը վիրավորվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է: Շըրնաքում պայթյունի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, 10-ը վիրավորվել է»,- ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել էր անցած օրերին PKK-ի 18 զինյալի սպանության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս