Երուսաղեմում բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի
Երուսաղեմում` Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ապրիլի 14-ին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ակցիային միացել են նաև հրեաները:
Ակցիայի ընաթացքում ելույթ է ունեցել Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետ Պիտեր Ալալուն, ով նշել է, որ ինքը կիսում է հայ ժողովրդի ցավը և անընդունելի է համարում, որ այսօր Ադրբեջանը Իսրայելից գնած զենքով սպանում է հայերին: Նա կոչ է արել Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ հայր Կորյունը նշել է, որ ցուցարարները նամակ են հանձնել Իսրայելի արտաքին գործերի նախարարին, որտեղ հայկական համայնքը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: