Եգիպտոսում 8 մարդ է մահացել գնացքի և բեռնատարի բախման հետևանքով
Նվազագույնը 8 մարդ է մահացել, ևս 8-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Եգիպտոսի հարավային Ասուան նահանգում երկաթուղային շարժակազմի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով:
Այս մասին հայտնում է «Մասրավի» գործակալությունը՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:
Նախնական տեղեկություններով՝ ՃՏՊ-ի մեղավորը բեռնատարի վարորդն է, ով չի նկատել մոտեցող գնացքին:
Վթարի հետևանքով մի քանի վագոն է դուրս եկել ռելսերից: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: