Լավրովը և Քերին քննարկել են Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են Սիրիայում ռազմական գործաղությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու իրենց վճռականությունը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Դոնբասում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Ուշադրության կենտրոնում է գտնվել սիրիական հակամարտության կարգավորման խնդիրը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց վճռականությունը՝ հետագայում ևս նպաստելու Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին, բացառությամբ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային այլ արդիական հարցեր, ներառյալ՝ Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուրջ առաջացած իրավիճակը: