Բաժիններ՝

«Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում». Լին Ծիկոն

Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ չինացի գործիչը մտահոգ է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

«Տեղեկանալով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ցավակցություն եմ հայտնում պայքարի ընթացքում ունեցած բոլոր կորուստների համար: Մաղթում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն, բայց ամենից առաջ՝ խաղաղություն Հայաստանին և Արցախին»,- ասված է Լին Ծիկոնի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս