Իտալիայում մարմարի հանքերի մեկ երրորդը պատկանում է բեն Լադենի ընտանիքին. Messaggero
Իտալիայի կենտրոնական մասի Ապուանյան Ալպերում, որտեղ արդյունահանվում է Կառարայի արժեքավոր մարմարը, մարմարի հանքերի մեկ երրորդը պատկանում է հինգ տարի առաջ ոչնչացված միջազգայն ահաբեկչի՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենի ընտանիքին: Այս տվյալները հրապարակել է իտալական Messaggero թերթը՝ քարհանքերից մեկում նախօրյակին տեղի ունեցած փլուզումից հետո, որի հետեւանքով զոհվել է երկու աշխատող:
Հրատարակության տվյալներով՝ ահաբեկչի ընտանիքը 2014 թվականին 45 միլիոն եվրոյով ձեռք է բերել Marmi Carrara ընկերության 50 տոկոսը, որին է պատկանում Ապուանյան Ալպերում (Մասա Կառարայի շրջանում) գոյություն ունեցող քարհանքերի մեկ երրորդի արդյունահաման թույլատրագիրը: Cpc Marble & Granite Ltd ընկերությունը, որի սեփականատերը բեն Լադենի ազգականներն են, գրանցված է Կիպրոսում:
Messaggero-ն նաեւ նշում է, որ վերջին 20 տարում Կառարայի քարհանքերում ավելի շատ մարմար է արյունահանվում, քան դրանց ամբողջ երկուհազարամյա պատմության ընթացքում: Դա հանգեցրել է ապարի սպառման, հաճախակի փլուզումների եւ սողանքների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: