Բաժիններ՝

Երկրաշարժ Ճապոնիայում. կան տասնյակ զոհեր

Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 19 մարդ, մի քանի հարյուր մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:

Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի իշխանությունները, որտեղ առավել շատ են զգացվել ստորերկրյա ցնցումները, հայտնում են ուժեղ ավերածությունների, վնասված ճանապարհների մասին:

Շրջան են ուղարկվել հավելյալ փրկարարական ջոկատներ և բանակային ստորաբաժանումներ, որոնք փլատակների տակ որոնում են ողջ մնացած մարդկանց ու օգնում անօթևան դարձած մարդկանց:

Հիշեցնենք, որ առաջին երկրաշարժը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի էր ունեցել Ճապոնիայում նախօրեին: Այդ ժամանակ մահացել էր 9 մարդ:
Օրեր անց տեղի ունեցավ նախորդից ավելի հզոր երկրաշարժ՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930