Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսուա Օլանդի ցուցաբերած ակտիվության կապակցությամբ:
Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Այդ ուղերձներում հարգանք է ցուցաբերվում օսմանյան հայերի կրած կորուստների նկատմամբ և սրտանց կոչ է արվում կառուցել համատեղ ապագա:
Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին` նշելով, որ նա Փարիզում հանդես է եկել «պատմական փաստերը խեղաթյուրող» հայտարարությամբ:
Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ, ԼՂՀ չմեկնեց:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իր հայտարարությամբ Գաուկն «անտեսել» է թուրքական ծագում ունեցող և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր մարդկանց կարծիքը:
Թուրքիայի տեսանկյունից այդօրինակ հայտարարություններն անընդունելի են:
Ես հավատում եմ, որ այն սարսափելի իրադարձությունները, որոնք Օսմանյան կայսրությունը կատարեց հայերի դեմ՝ ցեղասպանության հստակ օրինակ է»:
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ երթին Ադամ Շիֆֆի հետ մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը:
Առաջին նախատատիկիս անունը Նարտուի Նարցիսյան էր, ով ինձ խնամել է մինչև ութ տարեկան, ուստի ես նրա հետ շատ երկար ժամանակ եմ անցկացրել: Նրա ողջ ընտանիքին ոչնչացրել են իր աչքերի առաջ. նրա ծնողներին, մեծ եղբայրներին և քույրերին գլխատել են: Կենդանի էին մնացել Նարտուին և նրա փոքր քույրը՝ Ալիսը, որի պատվին անվանակոչել են իմ փոքր քրոջը:
«Հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի միջնորդությունը հույս չի ներշնչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր ՉենգիզԱքթարը:
Հիշատակի երթը մեկնարկել է երկրի խորհրդարանի մոտից և ավարտվել Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Մասնակիցների թիվը գերազանցել է 10 հազարը։
Գալիպոլիում Միացյալ Նահանգները ներկայացված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մակարդակով: Այսինքն՝ԱՄՆ-ից որևէ պատվիրակություն Թուրքիա չի ժամանել։ Նաև ուզում եմ ընդգծել, որ երեկ Ստամբուլում Ցեղասպանություն 100-րդ տարելիցին նվիրված համերգին ներկա է եղել Միացյալ Նահանգների դեսպանը: Հայաստան ԱՄՆ-ից եկել է պատվիրակություն`ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի գլխավորությամբ: Սա արդեն էական տարբերություն է, որ Վաշինգտոնը դրել է այս երկու միջոցառումների միջև:
BBC-ն, The Guardian-ը և արտասահմանյան մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ վերջին մի քանի օրերին, մասնավորապես` այսօր, մի քանի հրապարակումներով անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Սեփական շահերն ու աշխարհաքաղաքական շահերը շատ որոշիչ են, և պատահական չէ, որ Հայաստան եկել էին այն երկրների նախագահները, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Բոլորիս հասկանալի է` Սերբիայի և Կիպրոսի խնդիրը, Պուտինն էլ ունի իր աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք պետք է նրբորեն վերլուծել, քանի որ նախապատվություն է տվել Հայաստանին, ոչ թե Թուրքիային»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Մոսկվայաբնակ գրող ադրբեջանցի Էդուարդ Բագիրովը 2013 թվականին, իր ձևակերպմամբ, «Մոսկվայի ադեկվատ ադրբեջանցիների անունից» ցավակցել էր հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության կապակցությամբ, ինչն Ադրբեջանում բացասական բուռն արձագանքների առիթ էր դարձել: Այս տարի ևս Բագիրովն արտահայտել է իր վերաբերմունքը՝ Facebook-յան էջում ցավակցական ուղերձ հրապարակելով:
«Թուրքիայի նկատմամբ ԵՄ ազդեցության լծակները նվազել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման հարցում ԵՄ-ի դերակատարությանը: Նա նշեց, որ վերջին 9-10 տարիների ընթացքում նվազել է Թուրքիայի ցանկությունը՝ միանալ Եվրոպական միությանը, ինչն իր հերթին՝ նվազեցնում է հայ-թուրքական հարաբերություններին միջամտելու՝ ԵՄ-ի ազդեցությունը:
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանական և թուրքական հաքերները ավարտել են #opGenocide օպերացիան։
2012-ի սկզբին էր, երբ 38 մարդկանց կմախքներ են հայտնաբերվել Դիարբեքիրի շրջանի Իչքալե կոչվող տեղամասում վերականգնողական աշխատանքների ժամանակ: Այն տարածքը, որտեղ հայտնաբերվել էին մնացորդները, Ւչքալեում Սարայքափի բանտի բակն էր, որը կառուցվել էր 1880-ականներին Սուլթան Աբդուլհամիթ 2-րդ-ի օրոք: Բանտը հայտնի է նրանով, որ 1915-ի գարնանն այնտեղ են աքսորել, ապա սպանել Դիարբեքրիրի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Ցեղասպանության հուշահամալիր այցելած նախագահներն ու պատվիրակությունները մեծ հարգանք են առաջացնում այդ երկրների հանդեպ: 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ավելացնելով, թե ճիշտ չէ գնահատականներ տալ նախագահների ելույթներին, չնայած ամենամարդկայինն ու հուզականը Ֆրանսիայի նախագահի ելույթն էր:
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ իրենք շուրջօրյա հարահավաքներ չեն անելու՝ մի քանի պատճառներով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հետևելով իր ղեկավար Էրդողանին, գրեթե մեկամյա դադարից հետո Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ բավական կանխատեսելի հայտարարություն արեց եւ ապրիլի 20-ին ցավակցություն հայտնեց 1915թ. Հայոց ցեղասպանության բոլոր սարսափները վերապրած օսմանահպատակ հայերի ժառանգներին:
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը հայտարարեց, որ գտել է հայ ժողովրդի արժանավոր զավակ Եղիշե Չարենցի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և նա պատասխանել է իրեն: Թ. Սէֆիլյանն ասաց, որ Եղիշե Չարենցի հեռախոսահամարն ինքը վերցրել է հարևանուհուց: Ինչևէ: Հարևանն ասել է, որ նա բջջային հեռախոս չունի, բայց այլ հեռախոսահամար է տվել՝ ասելով. «Եթե այս համարներին զանգես, կպատասխանի»:
«Այն ժամանակ, որ թուրքը ցեղասպանություն է ընդունել, մերոնք տեր չկանգնեցին: Նրանք պետք է մաքրեին, որ այսօր այս փաստերի դեմ չկանգնեին: Հիմա խելացի ձևով, եթե ճանապարհը բացեն, շարժ լինի, ամեն ինչ կլավանա ու նրանք իրենցից անկախ կթողնեն ու կգնան, մեր երկիրը կթողնեն մեզ»,- այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ին ասաց ազատամարտիկ, հրամանատար Աբոն՝ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան այդքան համարձակություն չունի Ցեղասպանությունը ճանաչելու, ինչպե՞ս կարող է Հայաստանը օգնել, որ ընդունի:
եռևս հայտնի չէ՝ հանրահավաքից հետո շուրջօրյա հանրահավաքներ կամ նստացույց կլինի՞. թե՞ ոչ՞, ինչպես հայտարարել էին նախապես: Մեզ հետ զրույցում ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ այսօրվանից սկսում են շուրջօրյա հանրահավաքները: