Հայաստանում Գերմանիայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը՝ «Ֆեյսբուք»-ի գրառմամբ։

«Գերմանիան պատմական պատասխանատվություն է կրում Հոլոքոստի համար: Այս քաղաքակրթական խզումը հիշատակելը ու ապագային միտված հիշողության մշակույթի ձևավորումը շարունակում են մնալ բոլոր սերունդների հանձնառությունը»,-նշել է դեսպան Բուշը:

Դեսպանության փոխանցմամբ՝ նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան կարևոր ներդրում ունեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում՝ աջակցելով թանգարանային նոր ուղեցույցի և աուդիոգիդերի գերմաներեն տարբերակների ստեղծմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031