
ԱԺ-ն քննարկում է Հարկային օրենսգրքի նախագիծը (ուղիղ)

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Հունիսի 10-ի նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը:
Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում և կշարունակվի հունիսի 14-ի նիստում:
Կառավարության հրավիրած նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 42 օրենքի նախագիծ, 7 միջազգային պայմանագիր: