Թրամփը հայտարարել է Մեքսիկայի նախագահի հետ արդյունավետ հեռախոսազրույցի մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արդյունավետ զրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth Social սոցիալական ցանցում՝ մանրամասնելով, որ զրույցի թեմաներն են եղել սահմանային անվտանգությունը, առևտուրը և թմրանյութերի վերահսկողությունը։

«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը»,-գրել է Թրամփը։Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

«Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի․ նրանք (խմբ․ մեքսիկացիները) պետք է շատ հպարտ լինեն այդ կապակցությամբ»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031