Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները ոստիկանի սպանությունը որակել են որպես ահաբեկչություն

Փարիզի իշխանությունները ոստիկանի սպանությունը Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում անվանել են ահաբեկչություն, հայտնում է Reuters-ը:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձը հարձակվել էր ոստիկանության սպայի վրա նրա տան հարևանությամբ, հասցրել դանակի 9 հարված, ինչի հետևանքով ոստիկանը մահացել էր:

Այնուհետ չարագործը թաքնվել էր սպանվածի տանը՝ պատանդ վերցնելով ոստիկանի կնոջն ու մանկահասակ երեխային:

Հաղորդվում է, որ ոստիկանների՝ չարագործի հետ բանակցելու փորձերն ապարդյուն են անցել:

Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, հատուկ ջոկատայինները տունը գրոհով վերցրել են այն բանից հետո, երբ նա Twitter-ում հայտնել է, որ սպանել է պատանդներից մեկին: Ոստիկաններին հաջողվել է փրկել սպանված ոստիկանի 3-ամյա որդուն:

Ավելի ուշ ԴԱԻՇ-ը Amaq լրատվական գործակալության միջոցով հայտնել է, թե ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս