Բաժիններ՝

«Համիլթոն» մյուզիքլը «Թոնի» մրցանակ է նվաճել առավել մեծ թվով անվականարգերում

ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնի մասին «Համիլթոն» մյուզիքլը՝ Լին-Մանուել Միրանդայի բեմադրությամբ, «Թոնի» ամերիկյան թատերական մրցանակ է նվաճել առավել մեծ թվով անվականարգերում: Մրցանակաբաշխության արարողությունը երեկ երեկոյան տեղի է ունեցել Նյու Յորքի «Բիքոն» թատրոնի բեմում:

«Համիլթոն»-ը պարգեւին արժանացել է յոթ անվականարգերում, այդ թվում՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն երաժշտական ուղեկցման, տղամարդու եւ կնոջ գլխավոր դերերի կատարման, լավագույն կոստյումների եւ լուսավորման համար: Այդ մյուզիքլը «Թոնի»-ի էր առաջադրվել 16 անվանակարգերում, բայց չկարողացավ կրկնել «Պրոդյուսերների» հաջողությունը, որոնք ժամանակին հավակնում էին 15 մրցանակի եւ արդյունքում նվաճեցին դրանցից 12-ը:

Ապրիլի կեսին «Համիլթոն»-ը՝ որպես լավագույն դրամատիկական ստեղծագործություն, արժանացել Էր Պուլիտցերյան մրցանակի, ինչպես նաեւ «Գրեմմի» մրցանակի եւ Էդվարդ Քենեդիի անվան մրցանակի որպես ԱՄՆ-ի պատմության մասին լավագույն դրամատիկական ստեղծագործություն:

Մյուս անվականարգերում պարգեւները բաժին են հասել «Խավարում» եւ «Մարդիկ» պիեսներին:

Թվով 70-րդ մրցանակաբաշխության արարողությունը որոշվել է նվիրել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ) գիշերային ակումբում հրաձգությունից 49 զոհվածների եւ 53 տուժածների հարազատներին ու մերձավորներին: «Դուք այժմ մենակ չեք, ձեր ողբերգությունը մեր ողբերգությունն է»,- հայտարարել է արարողությունը վարող Ջեյմս Գորդենը: «Ատելությունը երբեք չի հաղթի: Այս շոուն այդ սկզբունքի խորհրդանիշն է ու մարմնավորումը»,-ասել է նա:

Հավելենք, որ «Թոնի» մրցանակն ԱՄՆ-ում համարվում է կինեմատոգրաֆիական «Օսկար»-ի թատերական համարժեքը եւ այդ անվանումն ստացել է ամերիկացի դերասանուհի եւ ռեժիսոր Անտուանետա Փերիի (1888-1946 թթ.) պատվին: Մրցանակաբաշխությունը ուղիղ եթերում հեռարձակել է CBS հեռուստաընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս