Հայաստանը՝ զբոսաշրջիկների համար ամենացանկալի վայր. National Geographic

National Geographic-ը զբոսաշրջիկների այցելության համար առանձնացրել է 10 երկիր: Ցանկը գլխավորում է Հայաստանը:

Հայաստան- Խորհրդային միության անկումից հետո կովկասյան այս փոքր երկիրը հաճախ է ասոցացվել հակամարտությունների հետ: Չնայած Ղարաբաղյան սահմանում ժամանակ առ ժամանակ գրանցվող փոխհրաձգություններին ՝ Հայաստանն այսօր ապահով է, զբոսաշրջությունը բարգավաճում է: Քչերը գիտեն, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը ոչնչացվել են, Գեղարդի վանքի փորագրված քարե առյուծները եւ Սանահինի խաչքարերն աշխարհի ամենահին երկրներից մեկի ստեղծարար ուժ ի ապացույցն են: Շատ զբոսաշրջիկներ կենտրոնանում են հիմնականում մայրաքաղաք Երեւանի վրա, մինչդեռ, երկրի առավել տպավորիչ վայրերից մեկը ժայռերի մեջ տեղակայված Գորիսն է:

Նիկարագուա- Մանր հանցագործություններ, գողություններ, թմրամիջոցներ. Կենտրոնական Ամերիկան ամենալավ համբավը չէ, որ ունի: Մեքսիկանյի եւ Հարավային Ամերիկայի թմրամիջոցների առեւտուրը տարածաշրջանը դարձրել են թմրադեղերի առնչությամբ բռնության կենտրոն, ինչով այն այդքան էլ չի տարբերվում հարեւաններ Հոնդուրասից եւ Գվատեմալայից: Նիկարագուան, չնայած լինելով Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներից մեկը, ամենապահովներից է: Երկրի ափամերձ սահմանները Կարիբյան ծովի եւ Խաղաղ օվկիանոսի հետ դարձնում են այն իսկական դրախտավայր: Չնայած օտարերկրացիների համար Նիկարագուայի կերակրացանկը սահմանափակվում է միայն բրնձով եւ ոլոռով, երկրի խոհանոցը հայտնի է նաեւ որպես իր իսպանական, կրեոլական եւ հարավամերիկյան խառնուրդ:

Նեպալ- Չնայած Կաթմանդուն եւ Նեպալը երկար ժամանակ է, ինչ գրավում էին արկածախնդիր զբոսաշրջիկներին, սակայն նախորդ տարվա ապրիլյան երկրաշարժը խլեց 8000 մարդու կյանք, ազգաբնակչության կեսը կրեց բազմաթիվ վնասներ, ինչը մեծ հարված հասցրեց երկրի զբոսաշրջությանը: Այժմ սակայն երկրի իրավիճակը կայուն է: Այն զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստ են զոհաբերել հարմարավետությունը հանուն արկածների, Նեպալը շատ առաջարկներ ունի:

Իրան- Մինչև վերջերս, ամերիկացիների համար Իրան այցելելը անհնար մի երեւույթ էր: Չիլիի դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաեւ 2011 թվականի ցույցերը Իրանը դարձրել էին անհասանելի եւ հարաբերականորեն վտանգավոր երկիր: Սակայն այս տարի ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնության շնորհիվ Իրանը դարձավ ավելի քան հասանելի: Պերսեպոլիսի փլատակները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Գոլեստանի պալատը եւ այլ պատմամշակութային վայրերը դարձնում են Իրանը զբոսաշրջության համար նախընտրելի վայրե րից մեկը:

Կոսովո- Եվրոպայի ամենանոր երկիրը զբոսաշրջիկների մշտական այցելության համար նախատեսված վայր չէ, որ եղել է: Բռնի հակամարտությունները եւ քաղաքական լարվածությունը էթնիկ սերբերի եւ Ալբանիայի կոսովացիների միջեւ հանգեցրեց 1998-99 թվականների Կոսովոյի պատերազմին: Այսօր անկախացած Կոսովոն Եվրոպայի ամենատպավորիչ եւ արկածային նպատակակետերից մեկն է: Միջնադարյան Պրիզրեն քաղաքը հիանալի վայր է արշավների սիրահար ճանապարհորդների համար:

Ուզբեկստան- Ինչպես նախկին խորհրդային շատ երկրներ՝ Ուզբեկստանը եւս տեսել է բռնապետական մեկուսացման տարիներ: Սակայն չնայած դրան՝ Ուզբեկստանը չափազանց ապահով է ճանապարհորդների համար: Սիլիկոնային հովտի միժամանակյա կենտրոնը Կենտրոնական Ասիայի ամենագեղեցիկ եւ պատմականորեսն հարուստ նպատակակետերից է: Հանդարտ ընթրիքը Տաշքենդից Բուխարայ տանող գիշերային գնացքում հավանական է՝ անծանոթների համար վերածվի ուրախ տոնախմբության:

Ալբանիա- Տասնամյակների ընթացքում Ալբանիան հարավ-արեւելյան Եվրոպայի ամենաքիչ այցելություններ ունեցող եւ ամենանհասանելի երկրներից էր Էնվեր Հոխհայի մեկուսացնող բռնապետական քաղաքականության պատճառով: Սակայն այսօր այն կարելի է ասել, նույնպես ապահով է: Զարգացող զբոսաշրջությունը կենտրոնանում է հիմնականում պահպանված Օսմանյան քաղաքների շուրջ ներառյալ Բերաթը եւ Գիրոկաստրան:

Արեւելյան Թիմոր- Վերջին հարյուրամյակների ընթացքում Արեւելյան Թիմորը եղել է Պորտուգալիայի գաղութը: 1970 թվականին թեպետ ձեռք բերելով անկախություն՝ մի քանի տարի անց այն համակցվեց հարեւան Ինդոնեզիային: Այնուամենայնիվ, վերջին տարիները բնութագրվում են արյունոտ քաղաքացիական պատերազմով: Արեւելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունն այսօր բավականին կայուն է եւ նախընտրելի վայր արկածային զբոսաշրջության համար: Այն զբոսաշրջիկին գրավում է իր բնական գեղեկցությամբ, գունավոր ժայռերով եւ ափերով:

Վրաստան- Հեղափոխություն, քաոս, պատերազմ. Խորհրդային միության փլուզմանը հաջորդող տարիները փոքր-ինչ բարենպաստ էին Վրաստանի համար, սակայն 2008 թվականի Ռուսաստանի դեմ պատերազմը, օտար ներդրումների ալիքը, 2012 թվականի ընտրությունները երկիրը դարձրին քաոսային իրադարձությունների կենտրոն: Չնայած դրան՝ մայրաքաղաք Թբիլիսի վերածնվող արվեստի տեսարանները դարձրին երկիրը Արեւելյան Եվրոպայի մշակութային գեղատեսիլ մայրաքաղաքներից մեկը:

Թունիս- Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրների համեմատ` Թունիսի ճանապարհը դեպի ժողովրդավարություն այդքան էլ քաոսային չի եղել: Մինչև վերջերս մանր ահաբեկչությունները սպառնալիք են հանդիսացել երկրի կայունության համար, այնուամենայնիվ Թունիսը բավականին ապահով է զբոսաշրջիկների համար:

Չնայած պատմամշակութային մի շարք վայրերի՝ Թունիսը դեռ չբացահայտված մշակութային եւ պատմական մայրաքաղաք է զբոսաշրջիկների համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկը եւ ծովափնյա հանգստյան համար նախատեսված քաղաքները այն դարձնում են ճանապարհորդների համար իդեալական ներդաշնակ վայր:

Տեսանյութեր

Լրահոս