Թուրքիան և Բուլղարիան նոր սահմանային անցակետ են հիմնում

Բուլղարիայի կառավարությունը որոշում է կայացրել Թուրքիայի հետ նոր սահմանային անցակետ հիմնել։ Այն կգործի արդեն իսկ գոյություն ունեցող Կապիտան Անդրեևո-Քափըքուլե սահմանային անցակետից հյուսիս գտնվող հատվածում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կապիտան Անդրեևո-Քափըքուլե անցակետը համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված սահմանային անցակետերից մեկը և հայտնի է նաև որպես «Եվրոպայի ամենամեծ ցամաքային սահմանային անցակետ, որը կապում է Եվրոպական Միությունը (ԵՄ) Ասիայի հետ։

Կառավարության հերթական նիստից հետո հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ նախարարների խորհուրդը հաստատել է նոր սահմանային անցակետ բացելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։

Բուլղարիայի և Թուրքիայի իրավասու մարմինների կողմից ձևավորվող համատեղ հանձնաժողովը կորոշի նոր սահմանային անցակետի կառուցման հետ կապված հարցերը, մասնավորապես երթուղիների տեղակայումը, սահմանային անցակետերի քանակը, նոր սահմանային վերահսկողությունը և դրա շահագործման ռեժիմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031