Եվրոպան ռազմավարական սխալ է կատարում․ Աբբաս Արաղչի

Եվրամիությունը ռազմավարական մեծ սխալ է կատարում՝ ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը.  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Եվրոպան զբաղված է ճգնաժամի կրակը բորբոքելով… Մեր զինված ուժերն այսպես կոչված «ահաբեկչական կազմակերպություններ»-ի ցանկում ներառելով՝ այն կատարում է ռազմավարական ևս մեկ խոշոր սխալ»,- գրել է Իրանի արտգործնախարարը սոցիալական ցանցում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հունվարի 29-ին հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է ահաբեկչական կազմակերպություն համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031