Մենք կարող ենք ստեղծել մեր սեփական ձգողականության կենտրոնը այս տարածաշրջանում. Հաքան Ֆիդան
«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցին:
«Մենք կարող ենք ստեղծել մեր սեփական ձգողականության կենտրոնը այս տարածաշրջանում։ Եթե Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան և խոշոր եվրոպական երկրները կարողանան իսկապես կայացնել իրենց սեփական որոշումները, մենք կարիք չենք ունենա թեքվել ո՛չ տրանսատլանտյան, ո՛չ էլ Չինաստանի կամ Ռուսաստանի կողմը։
Կամ մենք կշարունակենք և կսպասենք, որ ամերիկյան անվտանգության հովանոցը հավերժ պաշտպանի Եվրոպան և ԵՄ-ն, կամ եթե այն վերանա, ապա դուք պետք է ստեղծեք ձեր սեփական ձգողականության կենտրոնը:
Սիրիայի հարցում, կարծում եմ, մեր և Թրամփի վարչակազմի տեսակետները մեծ մասամբ համընկնում են։ Սիրիայում քրդերի միակ նպատակը Թուրքիայի ազգային անվտանգության շահերին վնաս հասցնելն է։ 🇮🇱Մեր խնդիրը Իսրայելի հետ չէ։ Մեր խնդիրը տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության հետ է, մասնավորապես՝ պաղեստինցիների նկատմամբ, և վերջերս՝ Գազայում ցեղասպանության հարցում։»,- հարցազրույցի դրվագներն է հրապարակել թելեգրամյան ալիքը:
Լրագրողի հարցին, թե հարաբերությունների խզումը կառուցվածքա՞յին է, թե՞ պայմանական, Ֆիդանը պատասխանել է՝ «պայմանական»։
