Եվրամիությունն ընդլայնել է դեպի Իրան անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման տեխնոլոգիաների արտահանման արգելքը

ԵՄ-ն ընդլայնել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման համար օգտագործվող բաղադրիչների և տեխնոլոգիաների արտահանման արգելքը Իրան. նշված է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։

«ԵՄ Խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ-ից Իրան արտահանման, վաճառքի, փոխանցման կամ մատակարարման արգելքը՝ դրանում ներառելով անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման և արտադրության մեջ օգտագործվող լրացուցիչ բաղադրիչներ և տեխնոլոգիաներ»,- ասվում է հայտարարությունում։

Ընդգծվում է, որ այս արգելքն առնչվում է հատուկ նյութերին և համապատասխան սարքավորումներին, ներառյալ էներգետիկ նյութերը և դրանց խառնուրդները, նյութերի մշակման միջոցները, էլեկտրոնիկան, համակարգիչները, հեռահաղորդակցությունը և տեղեկատվական անվտանգությունը, սենսորները և լազերները, նավիգացիոն և ավիացիոն սարքավորումները, ավիատիեզերական և շարժիչային համակարգերը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների փորձարկման, մշակման կամ արտադրության համար նախատեսված կամ հատուկ հարմարեցված տեխնոլոգիաները։

Տեսանյութեր

Լրահոս