
Օռլանդոյի հրձիգն այցելել էր Սաուդյան Արաբիայի սրբավայրեր. CNN Arabic

Օռլանդոյի հրձիգը՝ ծագումով աֆղան Օմար Մատին, երկու անգամ այցելել է Սաուդյան Արաբիայում գտնվող սրբավայրեր ու գտնվել է ԱՄԷ-ում 2011-2012թթ., հայտնում է CNN Arabic հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի ՆԳՆ ներկայացուցչին և զանգվածային սպանության հետաքննության առնչություն ունեցող աղբյուրին:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է Սաուդյան Արաբիայի ՆԳՆ ներկայացուցիչը, Մատինը երկու անգամ ումր է իրականացրել՝ փոքր ուխտագնացություն հաջի ժամանակ:
2011թ. մարտին նա թագավորությունում անցկացրել է 10 օր, իսկ 2012թ. մարտին՝ 8 օր:
Հեռուստաալիքը նշում է, որ այդ ճանապարհորդությունները արաբական երկրներ տեղի են ունեցել մինչև ԴԱԻՇ-ի առաջացումը:
Հիշեցնենք, որ 50 մարդ սպանվել է, ևս 53-ը վիրավորվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:
Կասկածյալ Օմար Մատինը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների, սպանությունից առաջ զանգահարել է 911 և հայտնել ԴԱԻՇ-ի անդամ լինելու մասին: