Զիջում են առաջատարի դերը
«ԵԱՀԿ-ն դեմ չէ, որպեսզի Ռուսաստանի ջանքերի շնորհիվ խաղաղություն պահպանվի Ղարաբաղում։ Բայց Ռուսաստանի նպատակներն ու կարգավորման միջոցներն այդքան էլ հեշտ չեն բացատրվում։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ արտաքին ուժերն ունեն տարաձայնություններ, ապա կարողանում են դրանք նրբորեն շրջանցել և կարգավորման գործընթացում առաջատարի դերը հերթականությամբ զիջել, քանի որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է և նրանք դա հասկացել են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հունիսի վերջին սպասվող նախագահական հանդիպման արդյունքներին։
Նրա կարծիքով՝ առաջիկա բոլոր ջանքերը, հանդիպումներն ուղղված են լինելու խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, լինի այդ հանդիպումը Ռուսաստանում թե Եվրոպայում։ «Համանախագահների նպատակը ներկայումս կրկին բախում թույլ չտալն է, կարծում եմ՝ այս հարցի շուրջ նրանք համագործակցում են։ Ավելի խորը կարգավորման գործընթաց սկսելուց առաջ գլուխ կբարձրացնեն տարաձայնությունները, բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից»,- ասել է նա։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: