
Նյու Յորքի մանկական հրապարակում հրաձգությունից վեց դեռահաս է վիրավորվել

Նյու Յորքում հրամգություն է սկսել մանկական հրապարակում, ինչի հետեւանքով վիրավորվել են վեց դեռահասներ: Այս մասին հայտնել է The New York Daily News-ը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին ժամը մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով հունիսի 14-ի ժամը 02:00-ին) Բրուքլինում:
Pix11 հեռուստալիքի տեղեկատվությամբ՝ մի խումբ երիտասարդներ բասկետբոլ էին խաղում, երբ նրանցից մեկը նկատել է, որ իր ուսապարկը կորել է: Այն բանից հետո, երբ ոչ ոք չի խոստովանել գողությունը, դեռահասը հեռացել է խաղահրապարակից: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է իր ընկերների ուղեկցությամբ, որոնցից մեկն էլ սկսել է կրակել:
Տուժածները 15-ից մինչեւ 18 տարեկան են, նշել է News 12 Brooklyn-ը: Չորս վիրավորների տեղափոխել են հիվանդանոց, եւս երկուսը կլինիկա են հասել ինքնուրույն: Նախնական տվյալներով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: