Ի՞նչ կարելի է գնել թոշակառուի օրական 1633 դրամով․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ի՞նչ կարելի է գնել թոշակառուի օրական 1633 դրամով: ՀԻՇԵՑՆԵՆՔ ՙ որ միջին ամսական թոշակը կազմում է 49 000 դրամ:

Ահա ցուցակը․

1. Մեկ հաց՝ 300 դրամ

2.Մեկ մածուն՝ 500 դրամ

3. 250 գրամ պանիր՝ 733 դրամ

4 .Քսան գրամ կարագ՝ 100 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից:

Ցուցակի մեջ չի մտնում կոմունալ վճար, տրանսպորտային ծախսերը, աղբահանության գումար, գույքահարկ, դեղերի գումար, հիգիենայի նյութեր, ջեռուցման ծախս, հագուստի գնում և էլի բազմաթիվ ծախսեր։

Շարունակելու ենք այս տեղեկատվության տարածումըը մեկ շաբաթ շարունակ, որպեսզի փողից կուրացած ձեր աչքը վերջապես կարդա այն, անհոգի պաշտոնյաներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031