Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այց կկատարի Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այցի մասին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի X-ի միկրոբլոգում կատարած գրառումից:
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է հետևողականորեն ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա»,-իր գրառման մեջ նշել է Էսմայիլ Բաղային։
