Թրամփը կոչ է արել Պուտինին` զերծ մնալ Կիևի և այլ քաղաքների վրա հարձակումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է՝ անձամբ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չհարձակվել Կիևի և Ուկրաինայի մի քանի այլ քաղաքների վրա։

«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին այս անսովոր ցրտի ժամանակ մեկ շաբաթ չհրթիռակոծել Կիևը և այլ քաղաքներ… Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել կրակը Կիևի և այլ քաղաքների վրա։ Եվ նա համաձայնվեց դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ դա շատ հաճելի բան էր»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս