Ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այսպիսի տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Իշխանությունը, որ մի քիչ ավելի ազնիվ լիներ, կընդուներ, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է։ Երբ ասում եմ` մեր, միայն ՀԱԿ-ին նկատի չունեմ։ Ամբողջ ժողովուրդը դեմ է նոր Սահմանադրությանը: Միակ խնդիրը այդ դիմադրությունը կազմակերպելն ու արդյունքի հասնելն է»:
«ՆԱՏՕ-ն իր պաշտպանական քաղաքականության վերանայման փուլում է»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցւթյուն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդները: Նա նախ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավի շտաբի անդամ չեք, Գ. Բեգլարյանն այսպես պատասխանեց. «Ես շտաբի անդամ երբևիցե չեմ եղել, բայց շտաբին միշտ աջակցում և օգնում եմ»:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը Մոսկվային է փոխանցել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչության հավանականության մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի իրավապահ մարմինների անցկացրած օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 38 մարդ, որոնք մտադրություն են ունեցել միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է Ադրբեջանի ազգային անվտանգության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Միրազիզ Ասկերովը: Այս մասին Trend-ին հայտնել են իրավապահ մարմինները:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա: Այցը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, հայտնում է korrespondent.net-ը:
Սիրիական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն խմբի օգնությամբ հարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի զինյալներին: Նրանց արդեն հաջողվել է ազատագրել մի քանի բնակելի կետեր, այդ թվում՝ Լաթաքիա քաղաքում գտնվող Գմամ քաղաքը, հայտնում է LifeNews-ը:
Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետը շարունակում է ազդել ռուսական «Կոգալիմավիա» ընկերության աշխատանքի վրա: Սինայում ինքնաթիռի կործանումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել 20 բորտ-ուղեկցորդ, հայտնում է LIfeNews-ը:
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից անմիջապես հրաժարվել սահմանդրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից եւ ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձեւաչափ, որը կվարեն չեզոք եւ անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները եւ կապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցների համար։
Ռուս սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին հրապարակել է Մոսկվայի կենտրոնում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը հրկիզելու տեսանյութը:
Նվազագույնը 12 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ հարավային Միսսիսիպի նահանգում ռեստորաններից մեկի մոտ կայանման ժամանակ, հայտնում է Dallas Morning News-ը:
Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:
Սիրիայի Զինված ուժերը ԴԱԻՇ-ի 58 ահաբեկչի են ոչնչացրել երկրի արևելյան շրջանում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Reuters գործակալությունը, հղում կատարելով Սինայի մոտ աղետի ենթարկված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռի աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի անդամին, հայտնում է, որ հանձնաժողովի փորձագետները 90%-ով վստահ են, որ «սև արկղերի» վերծանման վերջում լսվող կողմնակի աղմուկը եղել է պայթող ռումբի ձայնը:
Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը բախվել է Ан-26 ինքնաթիռին, РИА «Новости»-ին հաղորդել է Հեռավոր Արևելյան տրանսպորտի դատախազության ներկայացուցիչը:
«Ասում են, թե զեկույցը քաղաքական իրավական հետևանքներ չի ունենալու։ Ո՞վ ասաց։ Նրանք կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից և չգիտեն, թե ինչը որտեղ ինչ հետևանք է ունենում»։
Ավստրիայի տարեց բնակիչներից մեկը ոչնչացրել է գրեթե 1 մլն եվրո, քանի որ չի ցանկացել, որ այդ փողերը բաժին հասնեն իր ազգականներին: Կնոջ անունը չի հաղորդվում:
«Ամենակարևորն այն է, որ ՌԴ իշխանությունն արդեն իսկ հստակեցրել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակի սևագիր տարբերակը որևէ կերպ չի խոչընդոտում կամ հակասում Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը։ Ես անկեղծորեն լիահույս եմ, որ այն բանակցությունները, որոնք մեկնարկելու են հաջորդ ամիս` դեկտեմբերին, կամփոփվեն ստորագրմամբ հաջորդ տարի»։
Ռուս ու բրիտանացի զբոսաշրջիկների հեռացումը Եգիպտոսից երկիրը կզրկի զբոսաշրջային հոսքի 70%-ից ու լուրջ հարված կհասցնի ոլորտին:
«Եթե նկատում եք, աշխարհաքաղաքական դաշտում շատ կտրուկ հայտարարություններ են լինում, որոնք համապատասխանում են կտրուկ փոփոխվող իրավիճակին, սրանք կազմակերպված գործընթացներ են»,- անդրադառնալով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ թվիթերում արած գրառմանը, նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
ԴԱԻՇ-ի զինյալներն այսօր ազատ են արձակել իրենց մոտ պահվող 37 քրիստոնյա ասորիների, ովքեր փետրվարի վերջին պատանդ էին վերցվել Սիրիայի հյուսիսարևելյան Էլ-Խասակե նահանգում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Լիբանանում ասորի համայնքի ներկայացուցիչ Սարգոնը:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության ղեկավարությանը վերաքննիչ դատական պրոցեսի նախօրեին փոխելու փորձերը կունենան խորը քաղաքական հետևանքներ: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածներից խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը պայմանավորված են նրանով, որ որպես թիրախ օգտագործվում են բջջային հեռախոսներ, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ: Հենց այդ զբոսաշրջային քաղաքում հաջորդ շաբաթ տեղի կունենա G20-ի գագաթաժողովը, հայտնում է «Կոմերսանտը»:
Այսօր առավոտյան Սինգապուրում՝ «Շանգրի-Լա» հյուրանոցում, սկսվել է Չինաստանի ու Թայվանի ղեկավարների պատմական հանդիպումը, հայտնում է BBC-ն:
«Սահմանադրական փոփոխությունը կառավարման որակի հետ կապ չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը։ Նա նշեց, որ կառավարման որակը կախված կլինի սահմանադրական հանրաքվեի կազմակերպումից։ Ըստ նրա՝ եթե ունենանք այնպիսի հանրաքվե, ինչպիսին ունեցել ենք վերջին տարիների ընթացքում, ապա միանշանակ շատ ավելի վատ արդյունքներ է ունենալու Հայաստանը կառավարման որակի առումով։ Իսկ եթե, Բալայանի խոսքով, իսկապես հաջողվի ունենալ օրենքին համապատասխան ընտրություններ, ապա կառավարման համակարգը կփոխվի։
1995-ի նոյեմբերի 5-ին՝ սրանից ուղիղ 20 տարի աոաջ, էներգետիկ սուր ճգնաժամի պայմաններում վերագործարկվեց Հայկական ատոմակայանը։ Դա պատմական իրադարձություն էր, որը կենսական նշանակություն ուներ մեզ համար, եւ որին դեմ էր ամբողջ աշխարհը։ Թե ինչպես հաջողվեց ББЭР-440 աոաջին սերնդի ռեակտորը վերագործարկել՝ հաշվի առնելով վտանգներն ու ռիսկերը, ինչ ճնշումների ենթարկվեց այն ժամանակ կառավարությանը, այս թեմայի շուրջ զրուցեցինք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նոյեմբերի 7-ին մեկօրյա այց կկատարի Թեհրան, որի ընթացքում կքննարկի Եվրամիության ու Իրանի միջև երկխոսության ակտիվացման հարցերը, մասնավորապես Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, ասվում է Եվրոպական խորհրդարանի կոմյունիկեում, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ոչ ոք չի ասում` «ես` Պողոս Պողոսյանս», կամ «ես` Պետրոս Պետրոսյանս այս հարցի մասին այս բանն եմ մտածում»: Գերադասելի է համարվում ասել, որ «իմ կուսակցությունը կոչ է անում այս կամ այն բանն անել»: Դա ունի երկու «առավելություն». նախ՝ դու ոչ թե պարզապես քո կարծիքն ես հայտնում, այլ «կոչեր» ես հնչեցնում: Հետեւաբար դու ոչ թե սովորական մարդ ես, այլ «գործիչ» ես: Երկրորդ՝ դու «վոժդ» ես եւ ունես հետեւորդներ, ադեպտներ: